Լիբիայի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Սաուդյան ռեժիմի միջամտությունների դեմ
Լիբիայի քաղաքացիները Տրիպոլիում Սաուդյան ռեժիմի դեսպանատան առջև բողոքի ցույցեր անցկացնելով, կարգախոսներ են վանկարկել Լիբիայի ներքին գործերին Ռիադի միջամտությունների և վերջինիս կողմից Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակ կոչվող ուժերին ցուցաբերվող աջակցության դեմ:
Ակցիայի մասնակիցները խորհրդանշական քայլի դիմելով, հագել են դեղին բաճկոններ՝ բողոքելու Տրիպոլիի վրա իրականացված հարձակման ժամանակ Ֆրանսիայի կառավարության կողմից Հաֆթարի ուժերին ցուցաբերված աջակցության դեմ :
Հաֆթարի ուժերը, որոնք տարիներ շարունակ Արաբիայի, Եգիպտոսի, Էմիրությունների ու արևմտյան որոշ երկրների հովանավորությամբ Լիբիայի արևելյան հատվածի իշխանությունն իրենց ձեռքն են վերցրել, վերջին ամիսների ընթացքում ևս առաջխաղացում են ունեցել այդ երկրի հյուսիսային հատվածում:
Ապրիլի 4-ին, Խալիֆա Հաֆթարի կողմից Տրիպոլիի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության շենքի վրա հարձակումն սկսվելուց ի վեր, այդ երկրում 400 մարդ է զոհվել: