Պաղեստինցիների միլիոնանոց ցույցերը «Նաքբա»-ի (Աղետի) օրվա առիթով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107399-Պաղեստինցիների_միլիոնանոց_ցույցերը_Նաքբա_ի_(Աղետի)_օրվա_առիթով
Միլիոնավոր պաղեստինցիներ ցույցեր են անցկացրել Պաղեստինի օկուպացման՝ «Նաքբա»-ի (Աղետի) օրվա 71-րդ տարելիցի առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2019 13:12 Asia/Tehran
  • Պաղեստինցիների միլիոնանոց ցույցերը «Նաքբա»-ի (Աղետի) օրվա առիթով

Միլիոնավոր պաղեստինցիներ ցույցեր են անցկացրել Պաղեստինի օկուպացման՝ «Նաքբա»-ի (Աղետի) օրվա 71-րդ տարելիցի առիթով:

Այսօր մայիսի 15-ին, Իսրայելի կեղծ ռեժիմի ձևավորման 71-րդ տարելիցի օրը, աղետի օր է:

Գազայի տարբեր քաղաքների դպրոցները, համալսարանները և հանրային վայրերը «Աղետի» օրվա առիթով փակ են և պետական կառույցների աշխատակիցները ժողովրդի հետ միասին մասնակցել են քայլերթին:

Առևտրականներն ու վաճառողները ևս անսալով Գազայի հատվածի շրջափակման վերացմանն ուղղված «Վերադարձի իրավունք» քայլերթը կազմակերպող խմբի կոչին, փակել են խանութներն ու առևտրի կենտրոնները և մասնակցել են «Նաքբա»-ի (Աղետի) օրվա առիթով քայլերթին:

Ի դեպ «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ սիոնիստ զորայինները արցունքաբեր գազ ու պատերազմական փամփուշտներ են կիրառել պաղեստինցի ցուցարարների դեմ: