Իրաքի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել՝ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունների դեմ
Իրաքի մի քանի քաղաքներում, այդ թվում նաև Բաղդադում և Բասրայում, հազարավոր ցուցարարներ բողոքել են Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունների դեմ:
Քննադատելով Իրանի ու տարածաշրջանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունները, ցուցարարներն այդ երկրի խոհրդարանականներից պահանջել են ընդունել օրենք՝ այդ երկրից ամերիկացի զինծառայողների դուրս գալու վերաբերյալ:
Ցույցերին մասնակցած Իրաքի տարբեր քաղաքների բնակիչները հայտարարել են, որ չեն հանդուրժի իրենց հարևանների դեմ որևէ պատերազմ:Անցած շաբաթ, շարունակելով իր հակաիրանական հայտարարությունները, Դոնալդ Թրամփը մի թուիթերյան գրառմամբ Իրանին սպառնացել էր պատերազմով:
Ավելի վաղ, Սադր շարժման առաջնորդ Սեյեդ Մողթադա Սադրի կողմնակից, Իրաքի Բաղդադ և Քարբալա քաղաքների հարյուրավոր բնակիչներ, հայտարարել էին, որ դեմ են ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում պատերազմ հրահրելուն և այն դեպի Իրաք տարածելուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նպատակ ունի 1500 զորային գործուղել Միջին Արևելք: CNN հեռուստաընկերությունը, հղում անելով ԱՄՆ-ի մի բարձրաստիճան պաշտոնյայի գրել է. «Թրամփը համաձայնել է զորուժ և զինտեխնիկա գործուղել Միջին Արևելք»: