Հուլիս 25, 2019 19:19 Asia/Tehran
  • Եմենի պատերազմում կիրառվում են Ավստրալիայի արտադրության զենքեր

The Guardian օրաթերթը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները, Եմենի պատերազմում օգտագործում են Ավստրալիայի արտադրության զենքեր:

Գաղտնի պատկերները, որոնք գտնվում են Guardian- ի տրամադրության տակ, ցույց են տալիս, որ  այն զենքի համակարգերը որոնք  Սիդնեյի միջազգային օդանավակայանից, տեղափոխվել են ԱՄԷ-ի բանակի համատեղ  հրամանատարության կենտրոն, արտադրվել են Ավստրալիայի EOS կորպորացիայում:

Guardian- ի այդ պատկերները հաստատում են, որ զենքերը գնել են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը, որոնք Եմենում ավերիչ պատերազմում են հրահրել:

Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցների հարձակումների հետևանքով,  մինչ օրս սպանվել են ավելի քան 16 հազար եմենցիներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են, միլիոնավոր ուրիշներ հայտնվել փախստականի կարգավիճակում:

Պիտակ