Օմար ալ-Բաշիրը խոստովանել է, որ Ռիադից կաշառք է ստացել
(last modified Mon, 19 Aug 2019 14:41:50 GMT )
Օգոստոս 19, 2019 19:11 Asia/Tehran
  • Օմար ալ-Բաշիրը խոստովանել է, որ Ռիադից կաշառք  է ստացել

Սուդանի պաշտոնազրկված նախագահը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից կաշառք է ստացել:

«Ռուսիա Ալ-Յոմ»-ի հաղորդման համաձայն, Սուդանի պատոնազրկված նախագահ Օմար ալ-Բաշիրը կոռուպցիայի մեղադրանքների վերաբերյալ իր առաջին դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանից և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանից գումարներ է ստացել:

Դատարանի նիստում Օմար ալ-Բաշիրն ասել է.«Իմ ունեցած գումարը կապված չէ կառավարության հետ, և դրա մի մասը նվեր է: 25 միլիոն դոլար  ստացել եմ Սաուդյան  Արաբիայի թագաժառանգից»:

Օմար ալ-Բաշիրը հավելել է, որ Խալիֆա բեն Զայդն իրեն 1միլիոն դոլար է տվել:

Օմար ալ-Բաշիրի  դատական հաջորդ նիստը տեղի կունենա շաբաթ օրը:

Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, բացի որ հովանավորում են Օմար ալ-Բաշիրի կառավարությանը, նաև աջակցում են Սուդանի ռազմական անցումային խորհրդին:  

Ռազմական Խորհուրդը ապրիլի 11-ին գեներալ Օմար ալ-Բաշիրին հեռացրեց իշխանությունից: