Իրանի գործադիր իշխանության ղեկավար. Հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման ռազմավարությունը շարունակվելու է
(last modified Sun, 26 May 2024 14:03:58 GMT )
Մայիս 26, 2024 17:33 Asia/Tehran
  • Իրանի գործադիր իշխանության ղեկավար. Հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման ռազմավարությունը շարունակվելու է

Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ասել է, որ իսլամական և հարակից երկրների հետ Իրանի հարաբերությունների և համագործակցության խթանման մոտեցումը կշարունակվի որպես Իսլամական Հանրապետության հիմնական ռազմավարություն։

Կիրակի օրը Իրանի գործադիր իշխանության ղեկավար Մոհամմեդ Մոխբերը Թեհրանում հանդիպել է Սուդանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ավազին։ Հանդիպման ընթացքում Մոխբերը բարձր է գնահատել Սուդանի կառավարության և ժողովրդի կարեկցանքն ու համերաշխությունը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների նահատակության կապակցությամբ և  ասել, որ Իրանի նահատակ նախագահն ու արտաքին գործերի նախարարը արդյունավետ դեր են խաղացել իսլամական երկրների հետ հարաբերությունների և համագործակցության խթանման գործում:

Հոսեյն Ավազը Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի ամուր և արդյունավետ կառուցվածքը բնութագրել է որպես պատնեշ, որը պաշտպանում է այս համակարգը մեծ ու ծանր իրադարձություններից։