Օգոստոս 31, 2019 18:47 Asia/Tehran
  • Իրաքի 200 զանգվածային գերեզմաններում հայտնաբերվել է ավելի քան 12,000 դիակներ

Իրաքում մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հաղորդել է, որ այդ երկրի ավելի քան 200 զանգվածային գերեզմաններում հայտնաբերվել է ԻԼԻՊ-Ի կողմից սպանված ավելի քան 12,000 դիակ:

Ալի Ալ-Բայաթին ասել է, որ հայտնաբերված զանգվածային գերեզմանների մեծ մասը գտնվում են այն տարածքներում, որոնք նախկինում գրավել էր ԻԼԻՊ-ը:

Ալի Ալ-Բայաթին ասել է, որ ավելի քան 7000 մարդ առևանգվել է ԻԼԻՊ-ի կողմից  և ՄԱԿ-ն արձանագրել է 1200 թուրքմենների առևանգումը, այդ թվում՝ 600 կին, աղջիկ և 120 երեխա:

2014-ին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ-ի և արևմտյան և արաբական դաշնակիցների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ֆինանսական և ռազմական աջակցությամբ, ներխուժելով Իրաք, գրավեց այդ երկրի հյուսիսային և արևմտյան մեծ տրածքները և անթիվ հանցագործություններ կատարեց Իրաքում: 

Պիտակ