Սաուդյան բորսան 13 միլիարդ դոլարի վնաս է կրել
Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի բորսան վնասվել է 13 միլիարդ դոլարով:
Շաբաթ օրը, ԱՄԷ-ի «Ալ Վաթան» օրաթերթը գրել է, որ վերջին քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիայի ֆոնդային բորսան 2.85 տոկոս անկում է գրանցել:
Համաշխարհային բանկը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սաուդյան Արամքո նավթային օբյեկտի վրա հարձակումը ևս վնասել է երկրի այս տարվա տնտեսական աճին:
Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ի աճն այս տարի կանխատեսվում է 8.1 տոկոս, 1.9 տոկոսի փոխարեն:
Սեպտեմբերի 17-ին Եմենի ժողովրդական ուժերի կողմից Սաուդյան Արաբիայի երկու նավթային խոշոր օբյեկտների վրա իրականացված հարձակումից հետո, այդ երկրի բորսան 2.3 տոկոս անկում է գրանցել: Հարձակման օրը այդ երկրի նավթի արդյունահանումը հիսուն տոկոսով դադարեց: