Իրան-Կատար հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112529-Իրան_Կատար_հարաբերությունները_հիմնված_են_փոխադարձ_հարգանքի_վրա
Կատարի ԱԳ նախարարն ասել է,որ Իրանի իսլամական հանրապետության հետ իր երկրի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 15, 2019 17:43 Asia/Tehran
  • Իրան-Կատար հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա

Կատարի ԱԳ նախարարն ասել է,որ Իրանի իսլամական հանրապետության հետ իր երկրի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Կատարի ԱԳ նախարար՝ Շեյխ Մոհամմադ Բին Աբդ ալ-Ռահման ալ- Սանին  Դոհայում կայացած «Գլոբալ անվտանգություն-2019» թեմայով համաժողովի բացման ելույթում նշելով,որ Իրանը ամենածանր պահերին աջակցել է Կատարին հավելել է.«Մինչ այժմ Դոհայի հետ հարաբերություններում Թեհրանի կողմից ոչ մի թշնամական վերաբերմունք չի նկատվել»:

Աբդ ալ-Ռահման ալ- Սանին Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ իրականացված ագրեսիայի մասին ասել է.«Կատարի ցանկությունն  է՝ վերջ տրվեն տարածաշրջանի երկրների միջև առկա ճգնաժամին և լարվածությանը»:

«Կատարը հովանավորում է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ին՝ որպես մի խմբի, որը Գազայում գործերի կառավարման պատասխանատվությունն իր վրա է վերցրել և արդար ու իրական  խաղաղություն հաստատվելու համար Իսրայելը պետք է վերջ դնի այդ օկուպացիային»ասել է Կատարի ԱԳ նախարարը: