Հրադադարի խախտում Սիրիայի հյուսիսում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112629-Հրադադարի_խախտում_Սիրիայի_հյուսիսում
Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ չնայած հրադադարի ռեժիմին, Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական տարածքներում կրակոցներ են հնչել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2019 08:28 Asia/Tehran
  • Հրադադարի խախտում Սիրիայի հյուսիսում

Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ չնայած հրադադարի ռեժիմին, Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական տարածքներում կրակոցներ են հնչել:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի հյուսիսում հրադադար հաստատելու մասին ամերիկա-թուրքական համաձայնագրից ժամեր անց, ռմբակոծվել է Ռաս Ալ-Այն քաղաքը: 

Տեղական աղբյուրները հաղորդել են, որ հինգշաբթի երեկոյան, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն է կայացել Սիրիայի հյուսիսում ժամանակավոր հրադադար հաստատելու մասին:

Համաձայնության հիմամբ, հինգ օրով դադարեցվելու է քրդական ուժերի դեմ հարձակումը, այդպիսով նրանց թույլ են տալիս նահանջել սահմանային շրջաններից: