Հրադադարի խախտում Սիրիայի հյուսիսում
Հոկտեմբեր 18, 2019 08:28 Asia/Tehran
Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ չնայած հրադադարի ռեժիմին, Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական տարածքներում կրակոցներ են հնչել:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի հյուսիսում հրադադար հաստատելու մասին ամերիկա-թուրքական համաձայնագրից ժամեր անց, ռմբակոծվել է Ռաս Ալ-Այն քաղաքը:
Տեղական աղբյուրները հաղորդել են, որ հինգշաբթի երեկոյան, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն է կայացել Սիրիայի հյուսիսում ժամանակավոր հրադադար հաստատելու մասին:
Համաձայնության հիմամբ, հինգ օրով դադարեցվելու է քրդական ուժերի դեմ հարձակումը, այդպիսով նրանց թույլ են տալիս նահանջել սահմանային շրջաններից:
Պիտակ