ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում հրադադարի մասին
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևելքում հրադադար հաստատելու մասին, որի ընթացքում քրդական ընդդիմադիր խմբավորումները պետք է լքեն տարածքը:
Հինգշաբթի օրը մամուլի ասուլիսում Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռազմական օպերացիան հինգ օրով դադարեցրել ենք, որպեսզի 120 ժամվա ընթացքում Թուրքիայի ընդդիմադիր քրդական ուժերը դուրս գան Ալ-Ռաքա և Ալ-Հասաքա տարածքներից:
Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել YPG-ի «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի և PKK -ի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» և PYD-ի «Ժողովրդավարական միասնություն կուսակցության» ուժերի ձեռքից ծանր զինատեխնիկան վերցնելու, դիրքերն ու ամրությունները ոչնչացնելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, Սիրիայի Դեմոկրատական միություն կուսակցության ավագ անդամ Սալեհ Մուսլեմն ասել է, որ իր կուսակցությունը հավատարիմ է հրադադարի պայմանագրին, բայց եթե այն նորից հարձակում լինի, ապա կպաշտպանեն իրենց:
Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ:
Այս պայմաններում Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև կնքված հրադադարը ոչ մի կերպ չի կարող դադարեցնել Սիրիայի հյուսիսային ճգնաժամը: Սիրիայի հյուսիսում ճգնաժամի հիմնական պատճառը Սիրիայի կառավարության կամքի անտեսումն է:
Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, Սիրիայի կառավարությունը լեգիտիմություն ունի իր ինքնիշխանությունը հաստատի երկրի տարածքում: Այն նաև իրավունք ունի պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը:
ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ և այդ գործընթացով նրանք խախտել են այս երկրի ինքնիշխանությունը, քանի որ եթե Սիրիան վերևահսկողություն ունենար այդ տարածքներում, կարող էր արագ արձագանքել ԻԼԻՊ-ի տարածմանը, եթե միջամտող ուժերը համագործակցեին նրա հետ: ُՍիրիան կարող էր նաև կանխել սպառնալիքները, որոնք սպառնում էին այդ երկրի հարևաններին:
Ճգնաժամում ներգրավված տարածաշրջանային կառավարությունների միջև համագործակցությունը, արտատարածաշրջանային ուժերի միջամտության կանխումը, և միջազգային իրավունքի հարգելն այն գործոններից են, որոնք կարող են օգնել վերահսկել Սիրիայի հյուսիսային ճգնաժամը:
Հյուսիսում կառավարության վերահսկողության հաստատումը, Սիրիայի ներսում և երկրից դուրս մտահոգությունների լուծման միակ ճանապարհն է: