Սիրիայի քրդերը քննադատել են Թուրքիային ու ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112672-Սիրիայի_քրդերը_քննադատել_են_Թուրքիային_ու_ԱՄՆ_ին
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոչվող քուրդ աշխարհազորայինները քննադատել են Թուրքիային հրադադարը խախտելու համար: Նրանք քննադատել են նաև ԱՄՆ-ին՝ դատարկ խոստումներ տալու համար:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 19, 2019 14:06 Asia/Tehran
  • Սիրիայի քրդերը քննադատել են Թուրքիային ու ԱՄՆ-ին

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոչվող քուրդ աշխարհազորայինները քննադատել են Թուրքիային հրադադարը խախտելու համար: Նրանք քննադատել են նաև ԱՄՆ-ին՝ դատարկ խոստումներ տալու համար:

Սիրիայի քուրդ աշխարհազորայիններն այսօր հրապարակել են հաղորդագրություն, որում հայտարարել են, որ հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնել են հրադադարի հաստատմանը, սակայն թուրքական կողմը շարունակում է խախտել այն:

Քուրդ աշխարհազորայիններն այդ հաղորդագրության մեջ հայտարարել են, որ Թուրքիան քրդերին թույլ չի տվել  Ռաս ալ-Այն քաղաքում անվտանգ անցուղի ստեղծել վիրավորներին ու խաղաղ քաղաքացիներին քաղաքից դուրս բերելու համար: Քրդերն, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոին և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին են ճանաչել հրադադարի խախտման պատասխանատու: Նրանք հստակեցրել են.«Չնայած ամերիկյան կողմի հայտարարություններին, դ այս կապակցությամբ եռևս ոչ մի քայլ չի արվել»:

Հրադադարի համաձայնության մասին հայտարարությունից ընդամենը ժամեր անց, Թուրքիան Ռաս ալ-Այն քաղաքի մերձակա տարածքներում իրականացրած իր հարձակումներով, խախտեց հրադադարը: