Բահրեյնում հացադուլի դիմած մի քանի բանտարկյալների առողջական վիճակը ծանր է
Իրավական աղբյուրները տեղեկացրել են, որ Բահրեյնի կենտրոնական բանտում հացադուլի դիմած բանտարկյալների առողջական վիճակը ծանր է:
Բահրեյնի «Al lualua» հեռուստաընկերության կայքը հաղորդել է, որ իրավական աղբյուրների փոխանցմամբ բահրեյնցի բանտարկյալներն արդեն 12 օր հացադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են անօրինական ձերբակալության ու անարդար դատավարության դեմ:
Բանտի պատասխանատուները ոչ մի քայլ չեն արել բանտարկյալներին բուժելու համար և նրանց բուժումը պայմանավորել են հացադուլի դադարեցմամբ:
Բահրեյնցի բանտարկյալների ընտանիքներն այդ երկրի ներքին գործերի նախարարությանն են ճանաչում բանտարկյալների անվտանգության պատախանատուն: Նրանք պահանջում են, որպեսզի նախարարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի բանտարկյալների կարիքներն ապահովելու և նրանց բուժելու համար:
2011 թվականի փետրվարի 14-ից առ այսօր, Բահրեյնում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ժողովրդական բողոքի ցույցեր են ընթանում:
Ալե Խալիֆայի ռեժիմը մոտ 8 տարի առաջ Բահրեյնի ավելի քան 11 հազար քաղաքացիների ձերբակալեց անհիմն մեղադրանքներով: Նրանցից մի խմբին մահապատժի ենթարկեց, մեծ մասին էլ զրկեց քաղաքացիությունից կամ վտարեց երկրից: