Սաուդյան կոալիցիան 7 միլիարդ դոլար թալանել է Եմենի նավթային եկամուտներից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113527-Սաուդյան_կոալիցիան_7_միլիարդ_դոլար_թալանել_է_Եմենի_նավթային_եկամուտներից
Եմենի նավթի և հանքերի նախարարը հայտարարել է, որ սաուդյան կոալիցիան Եմենհ նավոայի եկամուտներից թալանում է տարեկան ավելի քան 7 միլիարդ դոլար:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 15, 2019 08:10 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիան 7 միլիարդ դոլար թալանել է Եմենի նավթային եկամուտներից

Եմենի նավթի և հանքերի նախարարը հայտարարել է, որ սաուդյան կոալիցիան Եմենհ նավոայի եկամուտներից թալանում է տարեկան ավելի քան 7 միլիարդ դոլար:

Հինգշաբթի երեկոյան, Ահմեդ Դարասն ասել է.«Միայն Մարաբ նահանգում նավթի եկամուտը կազմում է օրական մոտ 700 միլիոն եմենական ռիալ, որը թալանվում է սաուդյան կոալիցիայի և նրան հարող ուժերի կողմից:

Նա նշել է, որ նավթի ներկայիս արտադրությունը կազմում է օրական 80 հազար բարել, որը ոտնձգիչները վաճառում են սև շուկայում:

Անցած ամիս Եմենի նավթի նախարարը հայտարարել է, որ ոտնձգիչ կոալիցիայի անդամ երկրները և նրանց վարձկաններն անցած տարի Եմենում թալանել են ավելի քան 18 միլիոն բարել անմշակ նավթ, որի վաճառքից գոյացած եկամուտը փոխանցվել է Սաուդյան Արաբիայի կենտրոնական բանկի հաշվին:

Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Աբդոլմալեք Բադրեդդին Ալ-Հուսին անցած կիրակի օրը հայտարարել է, որ 2015թ. մարտին Եմենում պատերազմ սկսվելուց ի վեր, ավելի քան 120 միլիոն բարել նավթ է թալանվել սաուդյան կոալիցիայի կողմից բռնազավթված տարածքներում: