Հայֆայում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի
Գրավյալ տարածքների պաղեստինցի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Հայֆա քաղաքում՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի:
Ալ Մայադին հեռուստաընկերության հաղորդման համաձայն, օկուպխացված Պաղեստինի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ որոնք հսսել են մինչև Հայֆա քաղաք:
Ցուցարարները դատապարտել են Գազայի հատվածի դեմ Սիոնսիտական ռեժիմի վերջին հարձակումները և վանկարկել. «Գազա, ուժեղ եղիր և դիմադրիր», «Գազա, ուժեղ և եղիր և ուժեղ կամք դրսևորիր», «Գազա, սրի նման եղիր» կարգախոսները:
Երեքշաբթի առավոտյան, Սիոնսիտական ռեժիմը Գազայի հատվածի դեմ հարձակումների նոր շրջան է սկսել:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա սիոնիստների հարձակումների արդյունքում,զ ոհվել է 34 պաղեստինցի, այդ թվում՝ վեց ուսանող և կին: Վիրավորվել է ավելի քան 110 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ: