Սաուդցիների արտարժույթի պահուստը վերջանում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113557-Սաուդցիների_արտարժույթի_պահուստը_վերջանում_է
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրաուսը զգուշացրել է սաուդցիների արտարժույթի պահուստի սպառվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2019 07:32 Asia/Tehran
  • Սաուդցիների  արտարժույթի պահուստը վերջանում է

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրաուսը զգուշացրել է սաուդցիների արտարժույթի պահուստի սպառվելու կապակցությամբ:

ԱՄՆ ԿՀՎ նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրաուսն ուրբաթ օրը ամերիկյան CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Արաբիայի ապագայի վերաբերյալ Սաուդյան գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի ներկայացրած 2030 թվականի  հեռանկարի մասին ասել է.«Բյուջեի դեֆիցիտի և տարածաշրջանային պատերազմներում  ներքաշված լինելու պատճառով, սաուդցիների  արտարժույթի պահուստը հասել է վերջանալու մակարդին և Արաբիայի հարստությունն աստիճանաբար ոչնչանում է»:

Փեթրաուսը հավելել է.«Հաշվի առնելով նավթի գինը, Արաբիայի բյուջեի դեֆիցիտը ամեն տարի կազմում է 40-60  միլիարդ դոլար: Տարածաշրջանի երկրներում Արաբիայի միլիտարիստական  քայլերն այդ երկրի բյուջեի դեֆիցիտի ավելացման պատճառ են դառնում»: 

Ռիադի իշխանությունները բյուջեի գլխավոր մասը հատկացնում են տարածաշրջանում պատերազմներ սանձազերծելուն ու ռազմական ծախսերին: