Կատարի վարչապետ.«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կորցրել է իր հեղինակությունը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113765-Կատարի_վարչապետ._Պարսից_ծոցի_համագործակցության_խորհուրդը_կորցրել_է_իր_հեղինակությունը
Կատարի նորընտիր վարչապետն ասել է.«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն արդեն տասը տարի է, որ ոչ մի դեր չի ունեցել տարածաշրջանում որոշումներ կայացնելու հարցում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2019 18:37 Asia/Tehran
  • Կատարի վարչապետ.«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կորցրել է  իր հեղինակությունը»

Կատարի նորընտիր վարչապետն ասել է.«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն արդեն տասը տարի է, որ ոչ մի դեր չի ունեցել տարածաշրջանում որոշումներ կայացնելու հարցում»:

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթաժողովի շեմին, Կատարի նորընտիր վարչապետ Համադ բին  Ջասիմ ալ-Սանին ասել է.«Թուլացել ու խարխլվել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների միջև վստահությունը և դրա վերականգնումը երկար տարիներ  կպահանջի»:

Խոսելով չպայմանավորված խաղաղության հետ իր երկրի համաձայնության մասին, Կատարի վարչապետը հստակեցրել է.«Խաղաղության հաստատումը հնարավոր է մի միայն  Կատարի շրջափակմանը վերջ դրվելու դեպքում»:

Անցած օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են հաջորդ ամիս Արաբիայում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթաժողովի կայացման և Ռիադի ու Դոհայի միջև տարաձայնությունները փարատելու համար այդ շրջանակներում մի շարք պաշտոնատարների հադիպման մասին :

Կատարն անցած տարի Արաբիայում կայացած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթաժողովին իր մասնակցությունն իջեցրեց Արտաքին գործերի խորհրդատուի նախարարի մակարդակի: