Իրաքից Սիրիայի տարածք են մուտք գործել ևս 20 ամերիկյան ռազմական բեռնատարներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114035-Իրաքից_Սիրիայի_տարածք_են_մուտք_գործել_ևս_20_ամերիկյան_ռազմական_բեռնատարներ
Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ զենքեր ու ռազմական սարքավորումներ պարունակող ամերիկյան ավելի քան 20 ռազմական բեռնատարներ, Իրաքից մուտք են գործել Սիրիայի տարածք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2019 07:29 Asia/Tehran
  • Իրաքից Սիրիայի տարածք են մուտք գործել ևս 20 ամերիկյան ռազմական բեռնատարներ

Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ զենքեր ու ռազմական սարքավորումներ պարունակող ամերիկյան ավելի քան 20 ռազմական բեռնատարներ, Իրաքից մուտք են գործել Սիրիայի տարածք:

Վերջերս նույնպես, Սիրիայի Ռամիլանի շրջանում, Ալ-Հասաքե նահանգի նավթի հանքավայրերի մոտ, տեղակայվել էին ավելի քան 70 ամերիկյան զրահամեքենաներ ու զենք պարունակող ռազմական բեռնատարներ:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին, Սիրիայում ԱՄՆ-ի բանակայինների ներկայության մասին ասել է.«ԱՄՆ-ը բռնազավթել է Սիրիայի նավթահորերը և Անվտանգության խորդի լռության ներքո, թալանում է այդ երկրի ժողովրդի հարստությունը»:

Սիրիայի նավթի պաշարների մոտավորապես 90 տոկոսը գտնվում է Եփրատ գետի արևելյան շրջաններում:

Այդ տարածքն ավելի վաղ գտնվում էր ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ, իսկ այժմ այն վերահսկում են ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերը: