Հարձակում՝ Սիրիայի Դեյր էլ զոր քաղաքում գտնվող ԱՄՆ-ի բազայի դեմ
Անհայտ անձինք հարձակվել են Սիրիայի Դեյր Ալ-Զոր նահանգի արևելյան արվարձանի «Ալ-Ամար» նավթադաշտում գտնվող ԱՄՆ-ի ապօրինի բազայի վրա:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝ Սանաի հաղորդմամբ, հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զնեք ու զինամթերք կրող ԱՄՆ-ի բանակի մի քանի բեռնատար մտել են Սիրիա:
Ըստ այս հաղորդման, ԱՄՆ-ի զորայինները հրետանիով պատասխանել են հարձակվողներին:
Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զինուժը դուրս բերելու մասին, ավելի ուշ նա նշեց, որ այդ երկրի ուժերը շարունակելու են մնալ Սիրիայում՝ նավթադաշտերը վերահսկելու համար:
Սիրիայի կառավարությունը բազմիցս դատապարտել է այդ երկրի նավթադաշտերը պաշտպանելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները՝ դա անվանելով Սիրիայի ինքնիշխանության խախտում: