Հարձակում՝ Սիրիայի Դեյր էլ զոր քաղաքում գտնվող ԱՄՆ-ի բազայի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i114246-Հարձակում_Սիրիայի_Դեյր_էլ_զոր_քաղաքում_գտնվող_ԱՄՆ_ի_բազայի_դեմ
Անհայտ անձինք հարձակվել են Սիրիայի Դեյր Ալ-Զոր նահանգի արևելյան արվարձանի «Ալ-Ամար» նավթադաշտում գտնվող ԱՄՆ-ի ապօրինի բազայի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2019 14:41 Asia/Tehran
  • Հարձակում՝ Սիրիայի Դեյր էլ զոր քաղաքում գտնվող ԱՄՆ-ի բազայի դեմ

Անհայտ անձինք հարձակվել են Սիրիայի Դեյր Ալ-Զոր նահանգի արևելյան արվարձանի «Ալ-Ամար» նավթադաշտում գտնվող ԱՄՆ-ի ապօրինի բազայի վրա:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության՝  Սանաի հաղորդմամբ, հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զնեք ու զինամթերք կրող ԱՄՆ-ի բանակի մի քանի բեռնատար մտել են Սիրիա: 

Ըստ այս հաղորդման, ԱՄՆ-ի զորայինները հրետանիով պատասխանել են հարձակվողներին: 

Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զինուժը դուրս բերելու մասին, ավելի ուշ նա նշեց, որ այդ երկրի ուժերը շարունակելու են մնալ Սիրիայում՝ նավթադաշտերը վերահսկելու համար: 

Սիրիայի կառավարությունը բազմիցս դատապարտել է այդ երկրի նավթադաշտերը պաշտպանելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները՝ դա անվանելով Սիրիայի ինքնիշխանության խախտում: