Սիրիայի նավթը թալանվում է ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջոցով
«Ալ-Աամր» նավթադաշտից համատեղ արդյունահանում իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքելու նպատակով, Սաուդյան Արաբիայի «Արամքո» ընկերության ներկայացուցիչները մտել են Սիրիյաի արևելյան շրջան:
Դեյր Էլ-Զոր 24 լրատվական կայքի հաղորդմամբ, Սաուդյան Արաբիայի Արամքո ընկերությունը մտադիր է Սիրիայի արևելյան Դեյր Էլ-Զոր նահանգի նավթադաշտերի շահագործման նպատակով, համագործակցության պայմանագիր կնքել ԱՄՆ-ի հետ:
Ավելի վաղ, Սրիայի տեղական աղբյուրները հաղորդել էին Սիրիայի նավթը թալանելուն ուղղված՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի քայլերի մասին: Ալ-Աամրը Սիրիայի ամենամեծ նավթադաշտն է: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաաֆարին, վերջերս ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ընթացքում ասել է.«ԱՄՆ-ը բռնազավթել է Սիրիայի նավթահորերը և ԱԽ-ի լռության ներքո, թալանում է Սիրիայի ժողովրդի հարստությունը»: