Բաշար Ալ Ջաֆարի. Սիրիայի նավթահորերի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունն անընդունելի է
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչնԱԽ-ի Սիրիայի հարցով հատուկ նիստում հայտարարել է, որ Բաղդադն անընդունելի է համարում Սիրիայի նավթահորերի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը:
Ուրբաթ օրը կայացած նիստում, Բաշար Ալ Ջաֆարին հայտարարել է որ Աստանայի բանակցությունների հիմքն ահաբեկիչների դեմ պայքարն ու ահաբեկչությունն արմատախիլ անելն է:
Ավելի վաղ, լուրեր էին շրջանառվել այն մասին, որ ԱՄՆ-ը համագործակցում է ԻԼԻՊ-ի հետ՝ Սիրիայի նավթը մասքանենգ ճանապարհով վաճառելու հարցում:
Միացյալ Նահանգները Սիրիայում ներկա է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով և առանց Դամասկոսի թույլտվության: ԱՄՆ-ը նաև թալանում է Սիրիայի նավթը:
Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այդ երկրում Նահանգների գործողություններն օկուպացիա են համարում: