Բասրայում ու Դիալեյում տեղի են ունեցել հակաամերիկյան քայլերթեր
Իրաքի Բասրա և Դիալե նահանգների հազարավոր բնակիչներ, բողոքի երթ են անցկացրել ընդդեմ այդ երկիր ամերիկյան զորուժի ներխուժման:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցուցարարները դատապարտել են Ալ Անբարում ԱՄՆ-ի օդուժի իրականացրած հարձակումը:
Երթի մասնակիցները կրել են Իրաքի դրոշը և պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Ամերիկացիների դաժանություն և իրաքցիների իշխանություն»: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել երկրի զինված ուժերին, այդ թում՝ Ալ Հաշդ ալ-Շաբին:
Հավաքվելով նահանգապետարանների շենքերի առջև, ցուցարարները կոչ են արել միջազգային շրջանակներում օրինական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի գործողությունների դեմ: Նրանք Իրաքի իշխանություններից պահանջել են պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին:
Ցույցերի մասնակիցներն ԱՄՆ-ից պահանջել են իր զորուժը դուրս բերել Իրաքից: