Բասրայում ու Դիալեյում տեղի են ունեցել հակաամերիկյան քայլերթեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115114-Բասրայում_ու_Դիալեյում_տեղի_են_ունեցել_հակաամերիկյան_քայլերթեր
Իրաքի Բասրա և Դիալե նահանգների հազարավոր բնակիչներ, բողոքի երթ են անցկացրել ընդդեմ այդ երկիր ամերիկյան զորուժի ներխուժման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2019 05:04 Asia/Tehran
  • Բասրայում ու Դիալեյում տեղի են ունեցել հակաամերիկյան քայլերթեր

Իրաքի Բասրա և Դիալե նահանգների հազարավոր բնակիչներ, բողոքի երթ են անցկացրել ընդդեմ այդ երկիր ամերիկյան զորուժի ներխուժման:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցուցարարները դատապարտել են Ալ Անբարում ԱՄՆ-ի օդուժի իրականացրած հարձակումը:

Երթի մասնակիցները կրել են Իրաքի դրոշը և պաստառներ, որոնց վրա գրված է  եղել. «Ամերիկացիների դաժանություն  և իրաքցիների իշխանություն»: Նրանք իրենց աջակցությունն  են հայտնել երկրի զինված ուժերին, այդ թում՝ Ալ Հաշդ ալ-Շաբին:

Հավաքվելով նահանգապետարանների շենքերի առջև, ցուցարարները կոչ են արել միջազգային շրջանակներում օրինական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի գործողությունների դեմ: Նրանք Իրաքի իշխանություններից պահանջել են պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին:

Ցույցերի մասնակիցներն ԱՄՆ-ից պահանջել են իր զորուժը դուրս բերել Իրաքից: