Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան պահակախմբի կրակոցներից վիրավորվել է 60 մարդ
Բաղդադում «Ալ-Հաշդ ալ-Շաբի» շարժման նահատակների հուղարկավորների ուղղությամբ ԱՄՆ-ի դեսպանատան պահակախմբի կողմից իրականացված կրակոցների հետևանքով, վիրավորվել է Իրաքի 60 քաղաքացի:
Կրակոցներից բացի ԱՄՆ-ի դեսպանատան պահակախումբը, հուղարկավորների ուղությամբ արցունքաբեր գազ ու ծխի ռումբեր է նետել:
Երեքշաբթի առավոտյան, հազարավոր իրաքցի բողոքարարներ, համախմբվելով Բաղդադի կանաչ թաղամասում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց, հրդեհել են դեսպանատան մուտքերից մեկը և բարձրանալով դեսպանատան պատերը ծածանել են «Ալ-Հաշդ ալ-Շաբի» շարժման դրոշը և հնչեցրել են «Մահ ԱՄՆ-ին» կարգախոսը:
Հակազդելով ԱՄՆ-ի դեսպանատան խնդրանքին Իրաքի կառավարությունը հայտարարել է.«Իրաքի ցուցարարների մեծ ծավալի պատճառով այս կառավարությունը անկարող է ապահովել ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգությունը»:
Իրաքի ժողովրդական ուժերի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաբի» համատեղ գործողությունների գրասենյակի տնօրեն Ջավադ Քազեմ ալ-Ռուբավին, կիրակի երեկոյան հայտարարել է, որ խմբավորման դիրքերի վրա ամերիկյան ԱԹՍ-երի իրականացրած հարձակման հետևանքով, առնվազն 25 հոգի զոհվել է, ևս 51-ը՝ վիրավորվել:
Կիրակի գիշեր, ամերիկյան ԱԹՍ-երն Իրաքի ու Սիրիայի սահմանին հարձակում են իրականացրել Ալ-Հաշդ ալ-Շաբի ուժերի 45 և 46-րդ բրիգադների դիրքերի վրա:
Իրաքի պաշտոնյաներն ու քաղաքական խմբերը դատապարտել են այս հարձակումը և այն որակել որպես Իրաքի ինքնիշխանության ոտնահարում: