Սիրիայի նավթաշատ շրջաններում, ԱՄՆ-ի ուժերը համալրվում են
Թուրքիայի լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի հյուսիս-արևելյան նավթաշատ շրջաններում ԱՄՆ-ի զինված ուժերն ավելանում են:
Երկուշաբթի օրը, Թուրքիայի Անատոլի լրատվական գործակալությունը հաղորդել է, որ անցնող 24 ժամերի ընթացքում, ԱՄՆ-ի հարյուրավոր զորայիններ զենք ու զինամթերք պարունակող 120 բեռնատարներով, Իրաքի Ալ-Վալիդ սահմանային շրջանից մտել են Սիրիայի տարածք և շարժվում են դեպի Հասաքա և Դեյր Ալ-Զոր շրջաններ:
Ըստ այս հաղորդման, ԱՄՆ-ը զենք ու զինտեխնիկա է առաքում քուրդ զինյալների հսկողության տակ գտնվող նավթաշատ շրջաններ:
2019թ. հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց. «Սիրիայի արևելյան շրջանում գտնվող նավթահանքերը մեր հսկողության տակ ենք առել և ամերիկացի զորայինները կշարունակեն մնալ այս շրջաններում»: