Սիրիայի նավթաշատ շրջաններում, ԱՄՆ-ի ուժերը համալրվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115663-Սիրիայի_նավթաշատ_շրջաններում_ԱՄՆ_ի_ուժերը_համալրվում_են
Թուրքիայի լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի հյուսիս-արևելյան նավթաշատ շրջաններում ԱՄՆ-ի զինված ուժերն ավելանում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2020 14:17 Asia/Tehran
  • Սիրիայի նավթաշատ շրջաններում, ԱՄՆ-ի ուժերը համալրվում են

Թուրքիայի լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի հյուսիս-արևելյան նավթաշատ շրջաններում ԱՄՆ-ի զինված ուժերն ավելանում են:

Երկուշաբթի օրը, Թուրքիայի Անատոլի լրատվական գործակալությունը հաղորդել է, որ անցնող 24 ժամերի ընթացքում, ԱՄՆ-ի հարյուրավոր զորայիններ զենք ու զինամթերք պարունակող 120 բեռնատարներով, Իրաքի Ալ-Վալիդ սահմանային շրջանից մտել են Սիրիայի տարածք և շարժվում են դեպի Հասաքա և Դեյր Ալ-Զոր շրջաններ: 

Ըստ այս հաղորդման, ԱՄՆ-ը զենք ու զինտեխնիկա է առաքում քուրդ զինյալների հսկողության տակ գտնվող նավթաշատ շրջաններ: 

2019թ. հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց. «Սիրիայի արևելյան շրջանում գտնվող նավթահանքերը մեր հսկողության տակ ենք առել և ամերիկացի զորայինները կշարունակեն մնալ այս շրջաններում»: