Իրաքի միլիոնավոր քաղաքացիներ բողոքել են այդ երկրում ԱՄՆ-ի ներկայության դեմ
Հունվար 24, 2020 08:15 Asia/Tehran
Բաղդադում տեղի է ունեցել բողոքի երթ, որի մասնակիցները դատապարտել են այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ու օկուպացիան:
Ցուցարարներն իրենց երթը սկսել են Ալ Թաբեղին կամրջից՝ «Իրաքի 20-րդ հեղափոխություն» կոչով:
Երթի մասնակիցները բարձացրել են Իրաքի դրոշը և պահանջել ամերիկյան զորուժի հեռացումն այդ երկրից:
Պաստառներից մեծ մասի վրա անգլերեն տառերով գրված է եղել GO OUT:
Իրաքի դիմադրության խմբերը, կրոնական գործիչները և ազգային ու քաղաքական առաջնորդները, հակաամերիկյան բողոքի ցույցը նկարագրել են որպես «ազգային ինքնիշխանության օր», իսկ ոմանք այն համեմատել են 1920 թ. հեղափոխության և Իրաքում Բրիտանիայի գաղութատիրության ավարտի հետ:
Պիտակ