Սիոնիստական ռեժիմի կործանիչները հրթիռակոծել են Գազան
Պաղեստինյան աղբյուրները կիրակի առավոտյան հայտնել են, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները , «դարի գործարքի» շնորհանդեսի նախօրեին, հարձակվել են Գազայի հատվածի վրա:
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ ռմբակոծվել է Գազայի հատվածից հարավ գտնվող Խան Յունես շրջանը:
Զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել:
Հարձակումը տեղի է ունեցել Վաշինգտոնում Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի հանդիպման և «դարի գործարք» նախագծի շուրջ քննարկումների նախօրեին:
Գազայի հատվածի վրա իսրայելյան հարձակումների արդյունքում, մինչ այժմ, հազարավոր պաղեստինցիներ նահատակվել և վիրավորվել են:
2006 թվականից Գազայի հատվածը գտնվում է Իսրայելի ցամաքային, օդային և ծովային պաշարման տակ, և տեղի բնակիչները բախվում են բազմաթիվ խնդիրների: