Արևմտյան ափին, Երուսաղեմում և Գազայում, պաղեստինցիները բողոքում են ընդդեմ «դարի գործարքի»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116344-Արևմտյան_ափին_Երուսաղեմում_և_Գազայում_պաղեստինցիները_բողոքում_են_ընդդեմ_դարի_գործարքի
Արևմտյան ափի, բռնագրավված րուսաղեմի և Գազայի հատվածի բնակիչները լայնածավալբողոքի ցույցերի ընթացքում, դատապարտել են «դարի գործարք» ամերիկյան-սիոնիստական նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2020 04:52 Asia/Tehran
  •  Արևմտյան ափին, Երուսաղեմում և Գազայում, պաղեստինցիները բողոքում են ընդդեմ «դարի գործարքի»

Արևմտյան ափի, բռնագրավված րուսաղեմի և Գազայի հատվածի բնակիչները լայնածավալբողոքի ցույցերի ընթացքում, դատապարտել են «դարի գործարք» ամերիկյան-սիոնիստական նախագիծը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը Արևմտյան ափի տարբեր շրջաններում՝  Բեթղեհեմից, Ալ-Խալիլից և Ալ-Ղավարից մինչև Ղալղիլա և այլ շրջաններ, բողոքի ցույցեր են տեղի ունեցել «դարի գործարք» ամերիկյան-սիոնիստական նախագծի դեմ:

Սիոնիստ աշխարհազորայինները, հարձակվել են բողոքող պաղեստինցիների վրա, կրակելով նրանց ուղղությամբ և արցունքաբեր գազ կիրառելով:  Մի խումբ ցուցարարներ ձերբակալվել են:

Բռնագրավված Երուսաղեմի Աբուդիս շրջանում գտնվող Ալ-Ղոդս համալսարանի մոտակայքում, բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի երիտասարդների և իսրայելցի զորայինների միջև: Գազայի հատվածում նույնպես պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ Թրամփի նախագիծը դատապարտելու համար: