Արևմտյան ափին, Երուսաղեմում և Գազայում, պաղեստինցիները բողոքում են ընդդեմ «դարի գործարքի»
Արևմտյան ափի, բռնագրավված րուսաղեմի և Գազայի հատվածի բնակիչները լայնածավալբողոքի ցույցերի ընթացքում, դատապարտել են «դարի գործարք» ամերիկյան-սիոնիստական նախագիծը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը Արևմտյան ափի տարբեր շրջաններում՝ Բեթղեհեմից, Ալ-Խալիլից և Ալ-Ղավարից մինչև Ղալղիլա և այլ շրջաններ, բողոքի ցույցեր են տեղի ունեցել «դարի գործարք» ամերիկյան-սիոնիստական նախագծի դեմ:
Սիոնիստ աշխարհազորայինները, հարձակվել են բողոքող պաղեստինցիների վրա, կրակելով նրանց ուղղությամբ և արցունքաբեր գազ կիրառելով: Մի խումբ ցուցարարներ ձերբակալվել են:
Բռնագրավված Երուսաղեմի Աբուդիս շրջանում գտնվող Ալ-Ղոդս համալսարանի մոտակայքում, բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի երիտասարդների և իսրայելցի զորայինների միջև: Գազայի հատվածում նույնպես պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացրել՝ Թրամփի նախագիծը դատապարտելու համար: