Հունվար 30, 2020 16:48 Asia/Tehran
  • 2019 թվականը՝ մահաբեր տարի՝ աֆղան երեխաների համար

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է. «Աֆղանստանի պատերազմն աշխարհում ամենամահբերն է եղել երեխաների համար»:

Amnesty International միջազգային իրավաապաշտպան կազմակերպությունը հունվարի 29-ին իր վերջին զեկույցում հայտարարել է, որ 2019 թվականի առաջին 9-ն ամիսների ընթացքում Աֆղանստանում զոհվել  ու վիրավորվել է ավելի քան 2400 երեխա:

Կազմակերպության հարավային Ասիայի հարցերով տեղակալ Օմար Վերայչն ասել է.«Աֆղանստանում զինյալ հակամարտությունը տարածվում է, ինչի համար մեծ գին են վճարում խաղաղ բնակիչները, հատկապես՝ երեխաները»:

Զեկույցում, Աֆղանստանի պատերազմի բոլոր հակամարտող կողմերն այդ թվում կառավարության կողմնակից ուժերը, մեղադրվել են խաղաղ քաղաքացիների կյանքի ու անվտանգության նկատմամբ անուշադրություն ցուցաբերելու մեջ:

«Աֆղանստանում ընթացող պատերազմի ու բռնությունների զոհերը հասանելիություն չունեն համապատասխան դատարաններին, ուստի լքելով իրենց երկիրը, փախչում են պատերազմից և աշխարհի այլ կետերում ապահով վայր են փնտրում»,ասված է զեկույցում: 

Պիտակ