Իսրայելական ուղղաթիռները հարձակում են իրականացրել Գազայի հատվածի դեմ
Փետրվար 02, 2020 12:16 Asia/Tehran
Կիրակի առավոտյան, լրատվական աղբյուրները հայտնել են Գազայի հատվածի դեմ Իսրայելի իրականացրած ավիահարվածների մասին:
Սիոնիստական ռեժիմի ուղղաթիռները մի քանի անգամ թիրախավորել են Գազայի հատվածից հյուսիս գտնվող Բիթ Լահայի տարածքը:
Անցած չորեքշաբթի և ուրբաթ օրերին նույնպես, Սիոնիստական ռեժիմի ուղղաթիռները հարձակումներ էին իրականացրել Գազայի կենտրոնական և հարավայինշրջանների դեմ:
Սիոնիստական ռեժիմի հարձակումները Գազայի հատվածում, տեղի եբ ունենում լայնամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին, որոնք մեկնարկել են երեքշաբթի օրվանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքը» նախագծի բացահայտումից հետո:
Պիտակ