Թուրքիայում հաշվել են երկրի բնակչության թվաքանակը
2019 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակն աճել Է 1,46 տոկոսով եւ կազմել 83 մլն 154 հազար 997 մարդ:
Այդ մասին ասված Է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TՆİK) հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2019 թվականին երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմել Է 83154997 մարդ. տարեկան աճի տեմպերը փոքր-ինչ նվազել են 2018 թվականի համեմատությամբ: Երկրի արական սեռի բնակչության բաժինը կազմել Է 50,2 տոկոս (41 մլն 721 հազար136 մարդ), իգական սեռինը՝ 49,8 տոկոս (41 մլն 433 հազար 861 մարդ): Քաղաքային բնակչության թվաքանակը տարվա ընթացքում 92,3 տոկոսից աճել Է մինչեւ 92,8 տոկոս: Գյուղական շրջաններում ապրում Է երկրի բնակչության 7,2 տոկոսը:Ինչպես նշվում Է, ամենախտաբնակ քաղաքն առաջվա պես մնում Է Ստամբուլը, որտեղ 2019 թվականին բնակվում Էր երկրի ամբողջ բնակչության 18,66 տոկոսը՝ 15 մլն 519 հազար 267 մարդ, Ստամբուլին հաջորդում են Անկարան, Իզմիրը, Բուրսան եւ Անթալիան, հաղորդել Է Sputnik-ը:
Armenpress.am