Սիոնիստական բնակավայրերի միացումը դատապարտող բանաձևը ներկայացվել է ԱԽ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116646-Սիոնիստական_բնակավայրերի_միացումը_դատապարտող_բանաձևը_ներկայացվել_է_ԱԽ_ին
Արևմտյան ափում Սիոնիստական բնակավայրերի կառուցումը դատապարտող բանաձևի նախագիծը ներկայացվել է Անվտանգության խորհրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2020 15:23 Asia/Tehran
  • Սիոնիստական բնակավայրերի միացումը դատապարտող բանաձևը ներկայացվել է ԱԽ-ին

Արևմտյան ափում Սիոնիստական բնակավայրերի կառուցումը դատապարտող բանաձևի նախագիծը ներկայացվել է Անվտանգության խորհրդին:

Թունիսի և Ինդոնեզիայի կողմից Հորդանան գետի արևմտյան ափում Սիոնիստական բնակավայրերի կառուցումը դատապարտող բանաձևի նախագիծը Անվտանգության խորհրդին ներկայացնելուց հետո, դիվանագետները հայտարարել են, որ այս շաբաթվա վերջին, ամենայն հավանականությամբ, բանակցություններ կսկսեն բանաձևի տեքստի շուրջ:

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ Անվտանգության խորհրդի նիստում բանախոսի այս նախագծի վերաբերյալ:

«Ռոյթերս» գործակալության հաղորդման համաձայն, բանաձևում ընդգծվում է Պաղեստինի օկուպանտ տարածքների Սիոնիստական ռեժիմին միանալու անօրինականությունը և  դատապարտում է այդ տարածքների կցումը Իսրայելին:

Բանաձևի նախագիծը նաև ընդգծում է Մերձավոր Արևելքում (Արևմտյան Ասիա) խաղաղ գործընթացով բոլոր հարցերի շուրջ «վստահելի բանակցություններ» սկսելու տարածաշրջանային և միջազգային ջանքերի արագացումը: