Փետրվար 09, 2020 12:14 Asia/Tehran
  • Իրաքի Սալահեդդին նահանգում կանխվել է ԻԼԻՊ-ի հարձակումը

Ալ-Հաշդ Ալ-Շաաբի ուժերի գործողության շնորհիվ, Իրաքի Սալաեդդին նահանգի Ալ-Այս շրջանում ձախողել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ երեկոյան, Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաաբի ուժերի 21-րդ գունդը հրետանային հարձակման թիրախ է դարձրել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, որոնք մտադիր էին գրոհել Ալ-Այսի շրջանի վրա:  Հարձակման հետևանքով սպանվել են վեց և վիրավորվել մի քանի ահաբեկիչներ:

Չնայած ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձախողմանը,  խմբավորման անդամ ահաբեկիչները դեռևս ներկա են Իրաքի տարբեր շրջաններում և ահաբեկչական գործողություններ են իրականացնում:

 

Պիտակ