Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձանություն է ձեռք բերվել
Աֆղանստանում ԱՄՆ-ի զորուժի հրամանատարը հայտարարել է, որ թալիբների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և խմբի յողմից իրականցվող գործողությւնները կրճատելու դիմաց, ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական գործողություններն այդ երկրում:
Գեներալ Սքոթ Միլլերը, Քաբուլում կայացած մաւոլի ասուլիսում, հայտարարել է. «ԱՄՆ-ը, որպես իր պարտավորությունների մի մասը, դադարեցնում է Աֆղանստանում ռազմական գործողությունների իրականացումը, սակայն շարունակելու է պաշտպանել իր զորայիններին»:
Աֆղանստանում ռազմական գործողությունների դադարեցումը մեկնարկել է ուրբաթ օրը և կտևի մեկ շաբաթ:
Գործողությունների դադարեցման յոթերորդ օրը, թալիբներն ու Վաշինգտոնը պատերազմի ավարտի մասին համաձայնագիր կստորագրեն:
Ամերիկյան կոալիցիայի կողմից Աֆղանստանում իրականացված հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում գրանցված զոհերի մեծ թիվը, քննադատության ալիք է բարձրացրել իրավապաշտպանների շրջանում: