Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձանություն է ձեռք բերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117372-Աֆղանստանում_ԱՄՆ_ի_գործողությունները_դադարեցնելու_վերաբերյալ_համաձանություն_է_ձեռք_բերվել
Աֆղանստանում ԱՄՆ-ի զորուժի հրամանատարը հայտարարել է, որ թալիբների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և խմբի յողմից իրականցվող գործողությւնները կրճատելու դիմաց, ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական գործողություններն այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2020 05:21 Asia/Tehran
  • Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձանություն է  ձեռք բերվել

Աֆղանստանում ԱՄՆ-ի զորուժի հրամանատարը հայտարարել է, որ թալիբների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և խմբի յողմից իրականցվող գործողությւնները կրճատելու դիմաց, ԱՄՆ-ը դադարեցնում է ռազմական գործողություններն այդ երկրում:

Գեներալ Սքոթ Միլլերը, Քաբուլում կայացած մաւոլի ասուլիսում, հայտարարել է. «ԱՄՆ-ը, որպես իր պարտավորությունների մի մասը, դադարեցնում է Աֆղանստանում ռազմական գործողությունների իրականացումը, սակայն շարունակելու է պաշտպանել իր զորայիններին»:

Աֆղանստանում ռազմական գործողությունների դադարեցումը մեկնարկել է ուրբաթ օրը և կտևի մեկ շաբաթ:

Գործողությունների դադարեցման յոթերորդ օրը, թալիբներն ու Վաշինգտոնը պատերազմի ավարտի մասին համաձայնագիր կստորագրեն:

Ամերիկյան կոալիցիայի կողմից Աֆղանստանում իրականացված հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում գրանցված զոհերի մեծ թիվը, քննադատության ալիք է բարձրացրել իրավապաշտպանների շրջանում: