Թուրքիան Սիրիայի ալ-Հասաքա քաղաքը զրկել է ջրից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117539-Թուրքիան_Սիրիայի_ալ_Հասաքա_քաղաքը_զրկել_է_ջրից
Թուրքիայի զորայինները հարձակվելով ալ-Հասաքա քաղաքի արվարձանում գտնվող ջրամբարների պահակների վրա, ջրազրկել են այդ քաղաքը։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Փետրվար 26, 2020 15:08 Asia/Tehran
  • Թուրքիան Սիրիայի ալ-Հասաքա քաղաքը զրկել է ջրից

Թուրքիայի զորայինները հարձակվելով ալ-Հասաքա քաղաքի արվարձանում գտնվող ջրամբարների պահակների վրա, ջրազրկել են այդ քաղաքը։

Շին Հուա լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի այդ քայլի հետևանքով  ալ-Հասաքա քաղաքի հարյուր հազարավոր բնակիչներ ենթարկվել են մեծ ճնշումների։

Թուրքիայի ու Սիրիայի միջև լարվածությունը վերջերս սրվել է ։

Ավելի քան երկու ամիս է, որ Սիրիան Իդլիբ նահանգը մաքրագործում է ահաբեկիչներից, բայց Թուրքիան դեմ է այդ գործողություններին և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, բռնագրավել է Սիրիայի տարածքի մի մասը։