Թուրքիան Սիրիայի ալ-Հասաքա քաղաքը զրկել է ջրից
Փետրվար 26, 2020 15:08 Asia/Tehran
Թուրքիայի զորայինները հարձակվելով ալ-Հասաքա քաղաքի արվարձանում գտնվող ջրամբարների պահակների վրա, ջրազրկել են այդ քաղաքը։
Շին Հուա լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի այդ քայլի հետևանքով ալ-Հասաքա քաղաքի հարյուր հազարավոր բնակիչներ ենթարկվել են մեծ ճնշումների։
Թուրքիայի ու Սիրիայի միջև լարվածությունը վերջերս սրվել է ։
Ավելի քան երկու ամիս է, որ Սիրիան Իդլիբ նահանգը մաքրագործում է ահաբեկիչներից, բայց Թուրքիան դեմ է այդ գործողություններին և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, բռնագրավել է Սիրիայի տարածքի մի մասը։
Պիտակ