Իսրայելի ռեժիմի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, ռեժիմի պաշտոնյաներին անհանգստացնում է կորոնավիրուսի տարածումը
Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները խորհրդարանական ընտրությունների նախօրեին մտահոգություն են հայտնել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ։
Իսրայելի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի երկուսին։ Սա համարվում է երրորդ խորհրդարանական ընտրությունն անցած մեկ տարվա ընթացքում։
Ըստ հաղորդման՝ օկուպացված տարածքներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7-ի։
Վարակվածներից երկուսն Իտալիայի տարածքով ԱՄՆ-ից վերադառնալիս վարակվել են Covid-19 վիրուսով։
Կորոնավիրուսով վարակվածների թվի աճն ստվերել է բռնագրավված տարածքներում որոշ կենտրոնների գործունեությունը և խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը։ Որոշ աղբյուրներ հայտարարել են, որ Իսրայելի ընտրությունների կենտրոնական կոմիտեն քննարկում է ընտրության օրը կորոնավիրուսով վարակված ընտրողներին հատուկ վայր հատկացնելու հարցը։