Թուրքական բանակը խոցել է երկու սիրիական կործանիչ
Մարտ 01, 2020 15:16 Asia/Tehran
Սիրիան հայտարարել է Իդլիբ նահանգում թուրքական բանակի կողմից երկու սիրիական կործանիչների խոցվելու մասին:
Սանա լրատվական գործակակությունը կիրակի օրը հայտարարել է, որ Իդլիբ նահանգում իրավիճակը շարունակում է լարված մնալ և Թուրքիայի բանակը խոցել է երկու սիրիական կործանիչ:
Հաղորդման համաձայն, կործանիչների օդաչուներին հաջողվել է կատապուլտացվել:
Միևնույն ժամանակ, սիրիական բանակն այսօր Իդլիբում խոցել է մեկ թուրքական ԱԹՍ:
Ավելի վաղ, Սիրիայի ԶՈՒ գլխվոր հրամանատարը հայտարարել էր, որ երկրի հյուսիսում, հատկապես Իդլիբում, երկինքը փակ է ցանկացած օտարերկրյա օդանավի կամ թռչող սարքի համար:
Բացի այդ, Դամասկոսը բողոքել է նաև Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի տեղակայման դեմ:
Պիտակ