Սիրիան վճռակամ է Թուրքիայի ոտնձգությունների դեմ պայքարում
Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է իր երկրի դեմ Թուրքիայի հարձակումը և Դամասկոսի վճռակամությունն է հայտնել այդ ոտնձգությունների դեմ պայքարում:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ երկր տարածքի դեմ Թուրքիայի ոտնձգությունը Անկարայի կառավարության թշնամական վերաբերմունքի և ահաբեկչական խմբավորումների հանդեպ անսահմանափակ հովանավորության գագաթնակետն է:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Թուրքիան փորձում է Սիրիայի դեմ հարձակվելով, խուսափել իր սխալ քաղաքականությունների հետևանքով առաջացած ներքին ճգնաժամերից:
Սիրիան միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել իր երկրի տարածքի դեմ Թուրքիայի ոտնձգությունը, ինչը միջազգային օրենքների բացահայտ խախտում է համարվում և կանխել Անկարայի հովանավորությունը ահաբեկիչների նկատմամբ:
Վերջին շաբաթների ընթացքում, Թուրքիայի բանակը Իդլիբ նահանգում բազմիցս թիրախ է դարձրել Սիրիայի բանակի դիրքերն ու հիմնաշենային կառույցները: