Ասադ․«Սիրիայի նկատմամբ Թուրքիայի թշնամությունն անտրամաբանական է»
Սիրիայի նախագահն ասել է․ «Դամասկոսը ոչ մի թշնամական քայլ թույլ չի տվել Թուրքիայի նկատմամբ և այսօր երկու երկրի միջև առկա տարաձայնություններն անտրամաբանական են»։
«Ռուսաստան-24» հեռուստակայանին տված հարցազրույցում, ընդգծելով,որ Դամասկոսը մշտապես Թուրքիայի ժողովրդին հիշում է,որպես բարեկամ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է․-«Երկու երկրի ժողովուրդների միջև կան բազում ընդհանրություններ և Թուրքիայի շատ բնակիչներ ծագումով սիրիացի են, իսկ Սիրիայի շատ բնակիչներ էլ ծագումով թուրք են»։
Սիրիայի նախագահը հստակեցրել է․-«Սիրիան Թուրքիայի հետ համատեղ կենսական շահեր ունի և երկու երկրի մշակույթների միջև կա պատմական խորը կապ, ուրեմն տրամաբանական չէ,որ երկու երկրները լուրջ տարաձայնություններ ունենան միմյանց հետ»։
Թուրքիայի բանակն անցած օրերին հարձակվելով Իդլիբ նահանգում գտնվող Սիրիայի բանակի դիրքերի վրա, փորձում է կանխել այս երկրի շարունակական հաջողություններն ահաբեկչության դեմ պայքարում։