Բեթղեհեմում Սուրբծննդյան տաճարը փակ է կորոնավիրուսի պատճառով
(last modified Sun, 08 Mar 2020 15:14:29 GMT )
Մարտ 08, 2020 18:44 Asia/Tehran
  • Բեթղեհեմում Սուրբծննդյան տաճարը փակ է կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Բեթղեհեմում կփակվի Սուրբծննդյան տաճարը, հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից:

Պաղեստինում դեռևս կորոնավիրուսի դեպք գրանցված չէ:

Որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխանցում է ՌԲԿ-ն: Տեղական իշխանությունները կոչ են արել քաղաքում և հարակից բնակավայրերում չեղարկել բոլոր զանգվածային միջոցառումները:

Փակ են ուսումնական հաստատությունները և կրոնական շինությունները: Արտակարգ միջոցառումները կտևեն 14 օր:

Սուրբծննդյան տաճարն աշխարհի ամենահին եկեղեցիներից է, կառուցվել է 330-ականներին, ըստ ավանդության՝ այն կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում:

Panarmenian.net