Աֆղանստանի նախագահը ստորագրել է Թալիբանի անդամներին համաներում շնորհելու մասին հրամանագիր
Մարտ 11, 2020 07:15 Asia/Tehran
Աֆղանստանի նախագահը ստորագրել է Թալիբանի անդամներին համաներում շնորհելու մասին հրամանագիր:
Աշրաֆ Ղանիի մամուլի խոսնակ Սեդիղ Սեդիղին, իր թվիթերյան էջում արած գրառման մեջ նշել է, որ նախագահը թալիբների համաներման հրամանագիրը ստորագրել է՝ խմբավորման հետ խաղաղության բանակցություններ սկսելու նպատակով:
Հրամանագիրը գործադրման կհանձնվի հաջորդ շաբաթ:
Աֆղանստանի կառավարությունը նախատեսում է բանտերից ազատել Թալիբանի 5000 անդամների: Սակայն առաջին փուլում ազատ կարձակվեն խմբավորման 1500 անդամներ:
Թալիբանն իր հերթին ազատ կարձակի գերության մեջ պահվող 1000 քաղաքացիների:
Նախագահի ստորագրած հրամանագրում ասվում է, որ բանտարկյալների համաներումը պետք է նպաստի թալիբների կողմից բռնությունների դադարեցմանը:
Պիտակ