Աֆղանստանի ազգային միասնության կառավարության ղեկավարի աշխատանքը կդադարեցվի
Աֆղանստանի նախագահը տեղեկացրել է այդ երկրի ազգային միասնության կառավարության գործադիր ղեկավարի աշխաանքի դադարեցման մասին։
Աֆղանստանի նախագահի խոսնակ Սեդիղ Սեդիղը չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անուղղակի կերպով հաստատել է, որ ազգային միասնության կառավարության գործադիր նախագահը կդադարեցնի իր աշխատանքը: Նա ասել է. «Աշրաֆ Ղանիի ու Աբդուլլահ Աբդուլլահի երդմնակալության արարողությունից հետո, Աբդուլլահն այլևս չի վարելու ազգային միասնության կառավարության ղեկավարի պաշտոնը»։
Այսպիսով, կառույցը դադարելու է կատարել պաշտոնական գործունեությունը և դրա նամակներն անվավեր են հայատարվելու: Ավելի վաղ, Ղանին հայտարարել էր, որ կառույցը դեռևս երկու շաբաթ շարւնակելու է իր աշխատանքը:
Աբդուլլահ Աբդուլլահը և Աշրաֆ Ղանին միաժամանակ իրականացրել են իրենց երդմնակալության արարողությունը։