Քերքուկում սպանվել են ԻԼԻՊ-ի 23 ահաբեկիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119384-Քերքուկում_սպանվել_են_ԻԼԻՊ_ի_23_ահաբեկիչներ
Իրաքի Քերքուկ քաղաքում Հաշդ ալ Շաբի ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով, զոհվել է ԻԼԻՊ-ի 23 ահաբեկիչ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 15, 2020 09:44 Asia/Tehran
  • Քերքուկում սպանվել են ԻԼԻՊ-ի  23 ահաբեկիչներ

Իրաքի Քերքուկ քաղաքում Հաշդ ալ Շաբի ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով, զոհվել է ԻԼԻՊ-ի 23 ահաբեկիչ:

Ալ Մայադին հեռուստաընկեության հաղորդման համաձայն, գործողության ընթացքում զոհվել է նաև մեկ իրաքցի զինծառայող:

Հաշդ Ալ Շաբի խմբավորման հասարակայնության հետ կապերի գրասենյակի պատասխանատուներից Ալի Ալհուսյենին հայտարարել է, որ վերջին երկու տարիների համեմատ, այս շաբաթ Քերքուկում և քաղաքի մերձակա շրջաններում ԻԼԻՊ-ի իրականացրած գործողոթյուններն աննախադեպ են եղել: Նա հավելել է, որ հարձակումները սկսվել են K1 ռազմակայանից ամերիկյան զորուժի դուրս գալուց մի քանի օր անց:

Ալհուսեյնին հավելել է, որ Քերքուկում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողություններն իրականացվել են ԱՄՆ-ի «կանաչ ադզանշանով», քանի որ  խմբավորման գործողությունները վերահսկում է այդ երկիրը: