Սիրիայի քաղաքացիները հետ են մղել ԱՄՆ ռազմական շարասյունը
Ապրիլ 17, 2020 13:54 Asia/Tehran
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող երկու գյուղերի բնակիչները արգելափակել են ամերիկյան զորքերի ճանապարհը և նրանց ստիպել են հետ նահանջել:
ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի Ղամիշլի քաղաքի մոտ գտնվող երկու գյուղերի բնակիչները արգելափակել են ամերիկյան զորքերի ճանապարհը որոնք փորձում էին մուտք գործել գյուղեր և նրանց ստիպել են հետ նահանջել:
ԱՄՆ ռազմական շարասյունը բաղկացած էր հինգ զրահապատ մեքենայից: Ավելի վաղ, Ղամիշլի քաղաքի Խարաբ Ասկար գյուղի բնակիչները մի քանի անգամ ամերիկյան զորքերին ստիպել են հետ նահանջել:
Ամերիկացի ահաբեկիչները ներկա են Ալ-Հասաքա և Դեյր էլ-Զոր նահանգներում Սիրիայի նավթը թալանելու համար:
Պիտակ